VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է օգոստոսի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:
Մրցանակին հավակնում են «Ալաշկերտի» ֆուտբոլիստներ Ռոնալդ Կուելյարը (4 խաղ, 1 գոլ, 3 գոլային փոխանցում), Բլադիմիր Դիասը (5 խաղ, 4 գոլ), ԲԿՄԱ-ի առաջատար Ժիրայր Շաղոյանը (5 խաղ, 5 գոլ, 2 գոլային փոխանցում), «Լեռնային Արցախի» խաղացող Խուան Պալասիոն (4 խաղ, 2 գոլ) և Չարենցավանի «Վանի» կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը (5 խաղ, 3 գոլ):
Լավագույն ֆուտբոլիստը որոշվելու է երկրպագուների եւ փորձագետների քվեարկությամբ:
Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ: