NBA-ի կանոնավոր առաջնությունում ուշագրավ դրվագներ են գրանցվել Վիկտոր Վեմբանյամայի ու Յանիս Ադետոկումբոյի մասնակցությամբ:
«Սան Անտոնիո» – «Միլուոկի» մրցավեճի սկզբում ֆրանսիացի բասկետբոլիստը երկու անընդմեջ գրոհների ժամանակ բլոք է կատարել լիգայի կրկնակի MVP-ի դեմ պայքարում:
Հանդիպման ընթացքում 21-ամյա կենտրոնականն ընդհանուր 6 բլոք է կատարել, ինչպես նաև վաստակել է 30 միավոր և տիրել 14 ռեբաունդի: Հույն կենտրոնականը պատասխանել է 35 միավոր, 14 ռեբաունդ և 6 ասիստ ցուցանիշով:
«Սփըրսը» 144:118 հաշվով հաղթել է «Բաքսին»:


