Logo

Վեմբանյաման կարծում է՝ Լեբրոն Ջեյմսն ամենաթերագնահատված խաղացողն է

17:52 / 15.02.2025Բասկետբոլ
null

NBA-ի «Սան Անտոնիո Սփըրս» ակումբի աստղային խաղացող Վիկտոր Վեմբանյաման, պատասխանելով հարցին, թե ով է լիգայի ամենաթերագնահատված խաղացողը, նշել է «Լոս Անջելես Լեյքերսը» ներկայացնող, քառակի չեմպիոն Լեբրոն Ջեյմսի անունը, հաղորդում է Sports Illustrated-ը:

«Համաձայն եմ այն տեսակետին, որ մարդիկ թերագնահատում են Լեբրոն Ջեյմսին: Թերագնահատումը նշանակում է, որ ձեզ այնքան չեն գնահատում, որքան պետք է, չէ՞: Դրա համար ես կարծում եմ, որ Լեբրոն Ջեյմսը թերագնահատված է»,- ասել է 21-ամյա ֆրանսիացին:

Ավելի վաղ NBA-ը թարմացրել է MVP-ի հավակնորդների անվանացանկը, որտեղ Լեբրոն Ջեյմսը 6-րդն է: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ