Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Չավիի` «Բարսելոնայից» հեռանալու որոշման մասին.
«Կարծում եմ` Չավին հիանալի աշխատանք է կատարում «Բարսելոնայում»։ Ըստ իս` նա շատ շուտ հայտարարեց ակումբից հեռանալու մասին։ Նրա բախտը չբերեց ո՛չ ՊՍԺ-ի (1-4) և ո՛չ էլ «Ռեալի» (2-3) դեմ խաղերում, բայց «Բարսելոնան» ցույց է տալիս, որ, որպես թիմ, առաջընթաց է գրանցել»,- մեջբերում է Sport.es-ը։
Հիշեցնենք` այս տարվա հունվարին Չավին հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից։