Անգլիական «Բարնլին» մարզող Վենսան Կոմպանին կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիան»: Այս մասին սոցցանցերում հայտնել է հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Գերմանական գրանդը դիտարկում է 38-ամյա բելգիացու թեկնածությունը՝ գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելին փոխարինելու համար:
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» լեգենդար ֆուտբոլիստը «Բարնլին» գլխավորում է 2022 թվականից: Ավարտված մրցաշրջանում «Բարնլին» դուրս է մնացել Անգլիայի Պրեմիեր լիգայից:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բավարիան» Թոմաս Տուխելին փոխարինելու համար չի կարողացել համաձայնության գալ Գերմանիայի նորընծա չեմպիոնի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի, Լիսաբոնի «Բենֆիկան» մարզող Ռոջեր Շմիդտի և Ավստրիայի հավաքականի ղեկը ստանձնած Ռալֆ Ռանգնիկի հետ:
Տուխելը հայտարարել էր, որ չի մնա «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Գերմանիայի ավարտված առաջնությունում մյունխենցիները 72 միավորով զբաղեցրել են երրորդ տեղը:


