Logo

Վենսան Կոմպանին՝ Սանեի ապագայի մասին

15:56 / 10.01.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է թիմի գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեի ապագայի մասին:

«Վերջին շրջանում Սանեն շատ խաղաժամանակ է ստացել: Դա նրա համար նվեր չէ. Լերոյն այդ իրավունքը վաստակել է իր աշխատանքով:

Ակումբը բանակցում է Սանեի հետ: Չգիտեմ, թե ինչ կլինի: Ինձ համար կարևորն այն է, թե ինչպես է նա մարզվում»,- բելգիացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա Լերոյ Սանեն ընթացիկ մրցաշրջանում մյունխենցիների կազմում անցկացրել է 19 հանդիպում, խփել է 5 գոլ, կատարել 1 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա