Արամի 3 հասցեում բացվեց Adidas-ի ամբողջովին նորացված սրահը. նոր ինտերիեր, ընդլայնված տարածք եւ կրկնապատկված տեսականի:
2006 թվականին հիմնադրված «Սպորտ Թայմ» ՍՊԸ-ն Adidas բրենդի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ժամանակի հետ համընթաց քայլելու և բրենդն արժանի մակարդակով ներկայացնելու համար ընկերությունն իրականացրել է Adidas-ի երևանյան հայտնի սրահի ամբողջական վերանորոգում․ թարմացվել է գույքը և ինտերիերը՝ համապատասխանեցնելով Adidas-ի միջազգային ստանդարտներին։ Սրահում կներկայացվեն հայտնի բրենդի ամենավերջին հավաքածուները՝ ինչպես պրոֆեսիոնալ մարզումների, այնպես էլ առօրյա ոճի համար:
Սրահի բացման արարողության հատուկ հյուրն էր աշխարհահռչակ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը։ Էլինայի այցը Հայաստան հնարավոր է դարձել «Կերոն» հիմնադրամի և «Սպորտ Թայմ» ընկերության աջակցությամբ։

«Ես իսկապես երջանիկ եմ այստեղ լինելու համար։ Ես արդեն մոտ մեկ տարի է՝ աշխատում եմ Adidas-ի հետ։ Նրանք փորձում են անել ամենալավը մարդկանց համար, փորձում են ոգեշնչել մեզ, ու դա ինձ համար շատ բան է նշանակում»,- ասել է թենիսիստուհին՝ շնորհակալություն հայտնելով «Կերոն» հիմնադրամին իր այցն ու միջոցառմանը մասնակցությունը հնարավոր դարձնելու համար։
Վերաբացված սրահում առանձնացվել են երկու հիմնական բաժիններ՝ Originals (առօրյա ոճի հագուստ և կոշիկներ) և Performance (մարզիկների և ֆիթնեսի համար նախատեսված հավաքածուներ)։ Սրահի տարածքն ընդլայնվել է մոտ 30%-ով, իսկ տեսականին՝ գրեթե կրկնապատկվել։
Սրահում հաճախորդները կարող են տեղում փորձել կոշիկներն ու հագուստը՝ ստանալով մասնագիտական խորհրդատվություն:


Ինչպես նշում է «Adidas Armenia»-ի բրենդ մենեջեր Գոհար Պոգիևան՝ իրենց բրենդի պարագայում նպատակահարմար է գնումը կատարել ոչ թե օնլայն, այլ ֆիզիկական խանութից՝ ապրանքը փորձելուց և մասնագիտական խորհրդատվություն ստանալուց հետո:
Adidas-ի նոր սրահը խոստանում է դառնալ ոչ միայն սպորտային գնումների կենտրոն, այլ նաև բրենդային փորձառության յուրօրինակ վայր։ Տեսականին թարմացվում է երկու շաբաթը մեկ՝ համահունչ ինչպես համաշխարհային թրենդներին, այնպես էլ հայ սպառողների նախասիրություններին։







