Logo

«Վերդերը» 2.5 միլիոն եվրո է առաջարկել Տիկնիզյանի տրանսֆերի համար

13:24 / 23.07.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվը» հրաժարվել է թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային իրավունքը գերմանական «Վերդերին» վաճառելուց, հաղորդում է Metaratings-ը:

Հայաստանի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար գերմանական ակումբն առաջարկել է 2.5 միլիոն եվրո, սակայն այդ թիվը չի գոհացրել մոսկովյան ակումբին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքված են իսպանական «Ռեալ Սոսյեդադը», «Վալենսիան», իտալական «Բոլոնիան» ու «էմպոլին»: Վերջին երկուսի ներկայացուցիչները ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էին տեղեկությունը:

2023/24 մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է մեկ հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է 4 խաղի, խփել մեկ գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում: Transfermarkt-ը Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2.5 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ