Logo

«Վերդերը» 4 միլիոն եվրո է առաջարկել Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի համար

14:50 / 04.08.2023Ֆուտբոլ
null

Բրեմենի «Վերդերը» Մոսկվայի «Լոկոմոտիվին» առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ։

Գերմանական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկել է 4 միլիոն եվրո։ «Լոկոմոտիվը» 5 միլիոն եվրո է պահանջում Տիկնիզյանի տրանսֆերի դիմաց, հաղորդում է Tuttomercatoweb.com-ը։

Հայ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև իսպանական «Ռեալ Սոսյեդադը» և գերմանական «Վոլֆսբուրգը»։

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի մեկնարկում Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում աչքի է ընկել երեք խաղում անընդմեջ՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Նա 21-րդ դարում առաջին պաշտպանն է, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորս խաղում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ: Հաշվի առնելով նախորդ մրցաշրջանը՝ հայ ֆուտբոլիստը գոլի կամ ասիստի հեղինակ է դարձել նախորդ 7 պաշտոնական խաղերում (հավաքականում ու ակումբում)։ Transfermarkt-ը 2,5 միլիոն եվրո է գնահատում Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ