Logo

«Վերջապես մեծ օրը եկավ». Մբապեն շնորհավորել է ՊՍԺ-ին

11:26 / 01.06.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն շնորհավորել է ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու կապակցությամբ:

«Վերջապես մեծ օրը եկավ։ Շնորհավորում եմ ՊՍԺ-ին», - գրել է Մբապեն Ինստագրամի իր էջում:

Մբապեն 2017-24 թվականներին հանդես է եկել ՊՍԺ-ում, նա փարիզյան ակումբի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն է:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին»: Փարիզյան գրանդն իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել  ակումբային գլխավոր եվրագավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ