Ի՞նչ դիտել, եթե ցանկանում եք անջնջելի տպավորություններ այն ամենից, ինչ տեսնում եք էկրանին: Ձեզ ենք ներկայացնում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերից 12-ը, որոնք մի քանի տասնամյակ անց հավանաբար կհամարվեն ժամանակակից դասականներ։
Եվ, այսպես․
1. «Կանաչ գիրք», 2018
Սա պատմություն է տաղանդավոր և հարուստ աֆրոամերիկացի երաժիշտ Դոն Շիրլիի մասին, որը որպես իր վարորդ վարձում է Ֆրենկ «Թոնի Լիպ» Վալելոնգային, որն ակտիվ է ու ռասիստ․․․ Նրանք միասին կշրջեն ԱՄՆ-ի հարավում, և այդ ճանապարհորդությունն ընդմիշտ կփոխի երկուսի կյանքը: «Օսկար»-ի եռակի դափնեկիր («Լավագույն ֆիլմ», «Լավագույն սցենար», «Երկրորդ պլանի լավագույն դերասան»):
2. «Զարդարել հրաժեշտի առավոտը խոստման ծաղիկներով», 2018
Փիլիսոփայական առակ անմահների ընտանիքից մի աղջկա մասին, որը փորձում է փոխարինել օտար երեխայի մորը. սա թերևս մեր ժամանակի գլխավոր անիմեներից մեկն է:
3. «Կապերնաում», 2018
Լիբանանյան ազդեցիկ սոցիալական դրամա, որը Կաննի կինոփառատոնում երկու մրցանակի է արժանացել: 12-ամյա Զեյնը՝ բազմազավակ ընտանիքի ավագ որդին, իր ամբողջ կյանքն ապօրինի աշխատում է հարազատներին օգնելու համար և արդյունքում կալանավորվում է։ Այդժամ տղան որոշում է դատի տալ ծնողներին՝ իրեն կյանք տալու համար․․․
4. «Ջենթլմենները», 2019
Մեթյու Մակքոնահին, Չարլի Հանեմը, Հենրի Գոլդինգը, Հյու Գրանտը, Քոլին Ֆարելը՝ Գայ Ռիչիի ոճային քրեական թրիլլերում: Օքսֆորդի տաղանդավոր շրջանավարտը ապօրինի հարստացման սխեմա է մշակել՝ օգտագործելով անգլիական աղքատացած արիստոկրատիայի կալվածքը: Բայց, իհարկե, ինչ-որ բան այնպես չի ընթանում․․․
5. «Անհավանական աշխարհը Էնցոյի աչքերով», 2019
Սա մելոդրամա է՝ հիմնված Գարթ Սթայնի բեսթսելլեր դարձած գրքի վրա, որը պատմում է Էնցո անունով շան մասին, որը շատ է սիրում արագություն: Եվ այո, նրա հերոսը պատմում է իր հուզիչ պատմությունն առաջին դեմքով։
6. «Ford-ն ընդդեմ Ferrari-ի», 2019
Օսկարակիր սպորտային դրամա («Լավագույն մոնտաժ» և «Լավագույն ձայնային մոնտաժ»)՝ Քրիստիան Բեյլի և Մեթ Դեյմոնի մասնակցությամբ։ Պատմություն հայտնի մրցարշավորդի, արագ վարելու և լեգենդար Ford GT40 սպորտային մեքենայի ստեղծման մասին։
7. «Մակաբույծները», 2019
«Մակաբույծները» ֆիլմը պատմում է կորեացի մի ընտանիքի մասին, որն ապրում է կեղտոտ նկուղում, գողանում է ինտերնետը հարևաններից և անում տարօրինակ աշխատանքներ։ Եվ այդպես շարունակ, մինչև ընտանիքի որդուն մեծահարուստ ընտանիքը հրավիրում է պարապելու իրենց դպրոցական տարիքի դստեր հետ։ Ժամանակի ընթացքում նա խորամանկորեն այնտեղ է տեղավորում իր բոլոր հարազատներին։ Ի՞նչ կստացվի նման խարդախությունից...
8. «Ջոկեր», 2019
Պրեմիերայի տարում Թոդ Ֆիլիպսի այս աշխատանքը մեծ աղմուկ բարձրացրեց, Վենետիկի կինոփառատոնում արժանացավ «Ոսկե առյուծ» մրցանակին և նոմինացվեց «Օսկարի» 11 անվանակարգում։ Սա վերաիմաստավորված պատմություն է Գոթեմի գլխավոր չարագործի մասին, որին մարմնավորել է Խոակին Ֆենիքսը:
9. «1917», 2019
Դրամա Սեմ Մենդեսից։ 1917 թվականի գարնանը բրիտանական բանակը պլանավորում է հարձակում Գինդենբուրգի գծի վրա։ Երկու երիտասարդ զինվորներ՝ Բլեյքը և Սքոֆիլդը պետք է հասցնեն առաջնային գծերին հարձակման չեղարկման մասին հրամանը, այլապես 1600 զինվորից բաղկացած գումարտակը դարանի մեջ կընկնի։
10. «Հոգի», 2020
Pixar-ի ամենազարմանալի մուլտֆիլմը, որը կոտրում է մեր սրտերն ամեն անգամ, երբ դիտում ենք այն: Պատմություն կյանքի և կարևոր մանրուքների մասին, որոնք մենք բաց ենք թողնում մեր առօրյայում:
11. «CODA. Խուլ ծնողների երեխան», 2020
Գլոսթեր, Մասաչուսեթս, խուլ ընտանիք, որը զբաղվում է ձկնորսական բիզնեսով, և 17-ամյա Ռուբի Ռոսին, որն ընտանիքի միակ լսող անդամն է: Նա օգնում է խուլ ծնողներին և եղբորը, նրանց համար թարգմանում է ուրիշների ասածները և հակառակը, ինչպես նաև կառուցում է իր կյանքը (համենայն դեպս, նա փորձում է դա անել):
12. «Հայրիկ», 2020
Էնթոնի Հոփքինսն այս դերի համար արժանացավ «Օսկար»-ի: Սյուժեի կենտրոնում 80-ամյա միայնակ մի տղամարդ է, որը շփոթվում է տարածության և անունների մեջ, բայց պնդում է, որ օգնության կարիք չունի, ինչի հետ համաձայն չէ նրա դուստրը, որը զբաղվում է բուժքրոջ որոնումներով։


