Logo

Վերջին վայրկյանն ավելի դիտարժան կդառնա. NBA-ը կարևոր փոփոխություն է կատարել

16:59 / 12.09.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիան նոր մրցաշրջանից կփոխի քառորդի վերջին վայրկյանին նետումների վիճակագրական հաշվարկը, հայտնում է MSN-ը:

Առաջին երեք քառորդների վերջին երեք վայրկյանների ընթացքում առնվազն 10 մետր հեռավորությունից և սեփական կիսադաշտում սկսված գրոհի արդյունքում կատարած նետման վրիպումը կգրանցվի թիմային փորձ: Բասկետբոլիստի անձնական վիճակագրությունում վրիպումը չի ներառվի: Դա թույլ կտա բասկետբոլիստներին «բազերի» փորձ կատարել՝ առանց մտածելու, որ վրիպման դեպքում կտուժի անձնական վիճակագրությունը:

Վերջին տարիներին NBA-ում նկատվում է միտում, որ խաղացողները նախընտրում են չնետել սեփական կիսադաշտից, քանի որ վրիպման հավանականությունը շատ մեծ էր, և այն արտացոլվելու էր անձնական վիճակագրությունում:

Այդուհանդերձ, Ստեֆ Քարիի ու Նիկոլա Յոկիչի պես խաղացողները նախկինի պես փորձում են ցանկացած դիրքից նետել, եթե վերջին վայրկյաններ են:

Նոր կանոնը փորձարկվել է NBA-ի Ամառային լիգայում և ունեցել է դրական ազդեցություն:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ