Գերմանական «Լայպցիգն» ու անգլիական «Չելսին» փոխհամաձայնության են հասել գերմանացի հարձակվող Տիմո Վերների տեղափոխության հարցում, հաղորդում է Sport1.de-ն։
Գերմանական ակումբը 20 միլիոն եվրո կվճարի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Առաջիկա ժամերին Վերները կմեկնի Գերմանիա, իսկ օգոստոսի 9-ին բուժզննում կանցնի «Լայպցիգում» ու կկնքի երկարաժամկետ պայմանագիր։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի հարձակվողը 2020-ին է տեղափոխվել «Չելսի»։ Դրանից առաջ նա 4 տարի խաղում էր «Լայպցիգում»։ Անգլիայի նախորդ առաջնությունում Վերները մասնակցել է 21 խաղի, դարձել 4 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։


