Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Վեստ Արմենիան» տանը 3-2 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց բանակայինների կիսապաշտպան Դանիել Աղբալյանը, տանտերերի պատասխան գոլը 53-րդ րոպեին խփեց Արամ Լոռոցյանը։ 61-րդ րոպեին ԲԿՄԱ-ն Գրենիկ Պետրոսյանի ջանքերով կրկին հայտնվեց հաղթողի դերում, սակայն 79-րդ րոպեին «Վեստ Արմենիայի» նիգերիացի կիսապաշտպան Յուլիուս Դևիդ Ուֆուոման հավասարեցրեց հաշիվը։
Թվում էր, թե հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, սակայն մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին ռուս վինգեր Զախար Տարասենկոն հաղթանակ պարգևեց «Վեստ Արմենիային»
«Վեստ Արմենիան» միավորների քանակը հասցրեց 37-ի և զբաղեցնում է 7-րդ տեղը։ ԲԿՄԱ-ն 26 միավորով վերջին` 10-րդ տեղում է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր
«Վեստ Արմենիա» - ԲԿՄԱ` 3-2
Արամ Լոռեցյան, 53 (11մ), Յուլիուս Դևիդ Ուֆուոմա, 79, Զախար Տարասենկո, 90+5 - Դանիել Աղբալյան, 13, Գրենիկ Պետրոսյան, 61