Ավարտվել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը: Չեմպիոն է դարձել «Վեստ Արմենիան», որը վերջին՝ 33-րդ տուրում 1-1 հաշվով է ավարտել «Միկայի» դեմ արտագնա հանդիպումը և վաստակել է 75 միավոր: «Վեստ Արմենիան» առաջին տեղն ապահովել էր նախավերջին տուրում:
ԲԿՄԱ-2-ը 33 խաղում վաստակել է 72 միավոր և երկրորդն է, 70 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Կապանի «Գանձասարը»:
Առաջին խմբի առաջնության 2022/2023 մրցաշրջանի լավագույն ռմբարկու է ճանաչվել «Գանձասարի» հարձակվող Ալեն Կարապետյանը, որը խփել է 24 գոլ:
Հայաստանի Առաջին խումբ, 33-րդ տուր
«Միկա» - «Վեստ Արմենիա»՝ 1:1 (1:0)
Հայկ Գալստյան, 16 – Արտեմ Գևորգյան, 79
«Սյունիք» - «Փյունիկ Ակադեմիա»՝ 1:1 (0:0)
Անդրանիկ Քոչարյան, 69 – Վյաչեսլավ Աֆյան, 79
«Շիրակ-2» - «Արարատ-Արմենիա-2»՝ 1:1 (1:1)
Հովհաննես Գևորգյան, 19 – Սպարտակ Հայրապետյան, 32
«Ալաշկերտ-2» - «Ուրարտու-2»՝ 4:3 (2:3)
Էրիկ Սողոմոնյան, 9, Հովսեփ Հակոբյան, 38, Արթուր Օրդինյան, 57, Օլուեբուբե Միրաքլ Օնուօհա, 90+4 – Բարրի Իսաակ, 26, Կարեն Դավթյան, 36 (11մ), Խարիտոն Այվազյան, 45+1
«Գանձասար» - «Արարատ-2»՝ 9:0 (4:0)
Սալեհ Նասր Սալեհ Ահմեդ Սալեմ, 4, 60, 62, Դավիթ Փարեմուզյան, 9, Պերճ Պողիկյան, 30, Ալեն Կարապետյան, 37, 68, Տիգրան Մուրադյան, 76, Էրիկ Պետրոսյան, 84
Մրցաշարային աղյուսակը

Ֆոտո՝ «Վեստ Արմենիայի» մամուլի ծառայություն


