Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի վերջին խաղում «Վեստ Արմենիան» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակին» և հաղթանակ կորզեց 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլը 77-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Չիդերա Կրիստիան Օպարաոչան: «Շիրակի» կազմում 84-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց սերբ դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը:
«Վեստ Արմենիան» 28 միավորով 7-րդն է, «Շիրակը» 23 միավորով մնաց վերջին՝ 10-րդ տեղում և մեկ միավոր է զիջում 9-րդ տեղում գտնվող ԲԿՄԱ-ին:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր
«Վեստ Արմենիա» - «Շիրակ»՝ 1-0
Չիդերա Կրիստիան Օպարաոչա, 77
Հեռացում՝ Դարկո Վուկաշինովիչ, 84 («Շիրակ»)
Ֆոտո՝ «Վեստ Արմենիայի» մամուլի ծառայություն


