Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի վերջին խաղում «Վեստ Արմենիան» «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ընդոնեց Չարենցավանի «Վանին» և հաղթեց 2-0 հաշվով: «Վեստ Արմենիայի» կազմում գոլի հեղինակ դարձան ռուս կիսապաշտպաններ Միխայիլ Ստրելնիկն ու Զախար Տարասենկոն:
«Վեստ Արմենիան» 24 միավորով վերջին տեղից բարձրացավ 7-րդ տեղ, «Վանը» 23 միավորով նահանջեց 8-րդ տեղ: 9-10-րդ տեղերը բաժանող Գյումրիի «Շիրակն» ու Երևանի ԲԿՄԱ-ն 22-ական միավոր ունեն:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր
«Վեստ Արմենիա» - «Վան»՝ 2-0
Միխայիլ Ստրելնիկ, 45+2, Զախար Տարասենկո, 85
Ֆոտո՝ «Վեստ Արմենիայի» մամուլի ծառայություն


