Logo

«Վեստ Արմենիան» 5 նորեկ ունի

15:35 / 23.02.2024Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Վեստ Արմենիան» համալրվել է 5 նոր ֆուտբոլիստով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմին են միացել Ռոբերտ Հակոբյանը, իտալացի Ստեֆանո Կրիվելարոն, ուկրաինացի Վլադիսլավ Խոմուտովը, նիգերիացի Օկորոնկո Չուկվուեբուկան և ռուսաստանցի Մատվեյ Գույգանովը:

Ռոբերտ Հակոբյանը նախկինում հանդես է եկել «Շիրակի», «Փյունիկի» և «Արարատի» կազմում:

Ստեֆանոն Կրիվելարոն իտալական «Տորինոյի» սան է, նա խաղացել է «Ռեջինայում», «Լավանյեսեում» և «Ալեկսանդրիայում»:

Վլադիսլավ Խոմուտովը նախկինում հանդես է եկել եվրոպական մի շարք երկրներում, ֆուտբոլիստի նախորդ ակումբը Թբիլիսին ներկայացնող «Գագրան» էր:

Օկորոնկո Չուկվուեբուկան «Վեսթ Արմենիա» է տեղափոխվել Չարենցավանի «Վանից», իսկ Մատվեյ Գույգանովը՝ «Սևաստոպոլից»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ