Logo

«Վեսթ Հեմի» գլխավոր ռմբարկուն ԱՊԼ-ում հեռանում է ակումբից

15:33 / 07.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հարձակվող Մայքլ Անտոնիոն հեռանում է «Վեսթ Հեմից», հայտարարել է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

35-ամյա Անտոնիոն, որը 2015-ի սեպտեմբերին էր միացել լոնդոնյան ակումբին «Նոթինգհեմից», «Վեսթ Հեմում» անցկացրել է 323 խաղ ու խփել 83 գոլ՝ դառնալով ակումբի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Մայքլ Անտոնիոն «Վեսթ Հեմին» օգնել է նաև 43 տարվա դադարից հետո տիտղոս նվաճել՝ 2023-ին հաղթելով Կոնֆերենցիաների լիգան:

Ճամայկացի ֆուտբոլիստը նախորդ տարվա դեկտեմբերին դաժան ավտովթարի էր ենթարկվել, վիրահատվել էր և բաց թողել մրցաշրջանի երկրորդ հատվածը: Նա վերջերս խաղի էր մասնակցել «Վեսթ Հեմի» Մ21 թիմի կազմում, մինչև այդ էլ Ճամայկայի հավաքականի կազմում փոխարինման էր դուրս եկել երեք խաղում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ