Անգլիայի առաջնության 23-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Վեսթ Հեմի» հետ:
Երկու գոլերն էլ արձանագրվեցին առաջին կեսում: Հյուրերի նորեկ, պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի գոլին պատասխանեց իտալացի պաշտպան Էմերսոնը:
«Չելսին» 31 միավորով 9-րդն է, իսկ «Վեսթ Հեմը»՝ 20 միավորով 15-րդը:
Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր
«Վեսթ Հեմ» - «Չելսի»՝ 1-1 (տեսանյութ)
Էմերսոն, 28 - Ժոաու Ֆելիշ, 16


