«Վեսթ Հեմը» Գրեհեմ Փոթերին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Լոնդոնյան ակումբն արդեն սկսել է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները և հետագայում հանդես կգա հավելյալ հայտարարությամբ։
50-ամյա մասնագետը «Վեսթ Հեմի» մարզիչ էր նշանակվել 2025թ. հունվարին։ Ակումբը նրա գլխավորությամբ 25 խաղում 6 հաղթանակ է տարել, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 14 պարտություն։
Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Վեսթ Հեմը» գլխավոր մարզիչ կնշանակի Նունու Էշպիրիտու Սանտուին։ Պորտուգալացի մասնագետը վերջերս է հեռացել «Նոթինգհեմ Ֆորեսթից»։
BREAKING: West Ham set to appoint Nuno Espirito Santo as new head coach to replace Graham Potter ⚒️ pic.twitter.com/9RzpgzypzL
— Sky Sports News (@SkySportsNews) September 27, 2025


