Logo

Վետերանների Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

21:37 / 18.07.2023• Շախմատ
null

Ավարտվել է շախմատի վետերանների Հայաստանի 2023թ. առաջնությունը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Չեմպիոնի կոչումը նվաճել է միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:

Երկրորդ տեղը 7 միավորով գրավել է Սարգիս Մելքոնյանը: Լավագույն եռյակը եզրափակել է նույնքան միավոր վաստակած Մամիկոն Մարտիրոսյանը:

Դրամական պարգևների են արժանացել նաև Վահան Դիմաքսյանը և Վլադիմիր Պողոսյանը, որոնք վաստակել են 6.5-ական միավոր և համապատասխանաբար զբաղեցրել չորրորդ և 5-րդ տեղերը:

65+ տարիքային խմբի մրցանակակիրները

  1. Գարեգին Ալեքյան
  2. Աշոտ Ավետիսյան
  3. Անդրանիկ Աբրահամյան

Հատուկ մրցանակի է արժանացել նաև 80+ տարիքային խմբում լավագույն արդյունքը գրանցած Ստեփան Բալայանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ