Logo

Վեյնալդումը պայմանագիր է համաձայնեցրել իտալական թիմի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:45 / 22.07.2022• ՍՊՈՐՏ
Ջորջինյո Վեյնալդում-Ռոմա

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը պայմանագիր է համաձայնեցրել իտալական «Ռոմայի» հետ, հաղորդում է ինսայդեր Ադրիեն Գրենյեն:

Վեյնալդումին հռոմեական թիմում ցանկանում է տեսնել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: 31-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է ՊՍԺ-ում իր կարգավիճակից և պատրաստ է փոխել ակումբային գրանցումը:

Հոլանդացի կիսապաշտպանը անցյալ ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում միացել փարիզյան թիմին: Նախորդ մրցաշրջանում Վեյնալդումը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 38 հանդիպման և դարձել 3 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ