Թենիսի տղամարդկանց աշխարհի 13-րդ ռակետ Կարեն Խաչանովն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկած ATP 500 կարգի մրցաշարի առաջին շրջանում պարտվեց նիդերլանդցի Տալոն Գրիքսփուրին:
Աշխարհի 28-րդ համարը Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստին հաղթեց 6-3, 5-7, 6-4 հաշվով: Մրցախաղը տևեց 2 ժամ 3 րոպե:
Գրիքսփուրի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրենդոն Նակաշիման, որը հաղթել է իտալացի Լուչանո Դարդերիին (6-2, 7-5):


