Logo

Վիգեն Նազարյանն՝ աշխարհի երիտասարդական չեմպիոն (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:40 / 20.08.2022• Ըմբշամարտ
null

87 կգ քաշային Վիգեն Նազարյանը հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական չեմպիոն։

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող երիտասարդական ԱԱ-ի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց իրանցի Ալի Չուբանիին ու նվաճեց ոսկե մեդալ: Գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ, երբ հաշիվը 1-1 էր՝ հօգուտ հայ ըմբիշի (վերջին հնարքը նա էր կիրառել), իրանցին հնարք կատարեց՝ վաստակելով 1 միավոր, որից հետո Հայաստանի թիմի մարզչական շտաբը «չելենջ» պահանջեց: Արդյունքում՝ տրված միավորը չեղարկվեց, ու Վիգեն Նազարյանը հռչակվեց աշխարհի երիտասարդական չեմպիոն:
 
Վիգեն Նազարյանն օգոստոսի 19-ին որակավորման փուլում մեկնարկել էր ղրղզ Նարտու Աբդուրախմանովի նկատմամբ վստահ հաղթանակով (9-0), իսկ 1/8 եզրափակիչում 8-3 հաշվով հաղթել էր եգիպտոսցի Կարեմ Էլդեսուկիին։ Քառորդ եզրափակիչում Նազարյանը 3-1 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Միկիտա Ալեքսեևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում ժամանակից շուտ հաղթել էր ղազախ Մակսատ Սաիլաուին (9-0):

Ավելի վաղ 60 կգ քաշային կարգում եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Սուրեն Աղաջանյանը:

Օգոստոսի 20-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվել էին Կարապետ Մանվելյանը (55 կգ) և Արման Վարդանյանը (63 կգ)։ Քիչ անց Ալբերտ Վարդանյանը (130 կգ) բրոնզե մեդալը կվիճարկի Ուզբեկստանի ներկայացուցիչ Թեմուրբեկ Նասիմովի հետ։

2 հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում պարտություն կրած Արման Խաչիկյանն (72 կգ) օգոստոսի 21-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Մերեյ Մաուլիտկանով (Ղազախստան) - Սերոժ Օչիլով (Տաջիկստան) զույգի հաղթողի հետ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցագորգ էին դուրս եկել նաև Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ) և Հարություն Կիրակոսյանը (97 կգ), որոնք հաջողության չէին հասել։ Հայաստանի թիմը ներկայացուցիչ չունի միայն 67 կգ քաշային կարգում։
 
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Սոֆիայում ելույթ էր ունեցել 10 ըմբիշով ու նվաճել 2 մեդալ։ Մուշեղ Մկրտչյանը (79 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Սերգեյ Սարգսյանը (92 կգ)՝ բրոնզե։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ