Logo

«Վիկինգը»` 34 տարի անց Նորվեգիայի չեմպիոն

13:11 / 01.12.2025Ֆուտբոլ
null

«Վիկինգը» 34 տարի անց դարձել է Նորվեգիայի չեմպիոն։

Էլիտսերիայի վերջին` 30-րդ տուրում Ստավանգեր քաղաքը ներկայացնող ակումբը 5-1 հաշվով հաղթել է «Վոլերենգային» ու 71 միավորով գրավել առաջին տեղը։

«Վիկինգը» 1 միավորով առաջ է անցել նախորդ 5 տարիներին 4 անգամ չեմպիոն դարձած «Բուդյո-Գլիմտից»։

«Վիկինգը» պատմության մեջ 9-րդ անգամ է դարձել չեմպիոն, նախորդ հաջողությունը գրանցել է հեռավոր 1991 թվականին։

Բյարտե Լունդե Արսհայմի գլխավորած թիմը 1992թ. ի վեր առաջին անգամ կմասնակցի Չեմպիոնների լիգային՝ հաջորդ ամռանը պայքարը սկսելով միանգամից որակավորման փլեյ-օֆֆից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ