Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը հիասթափված է, քանի որ չի տեղափոխվել Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասր», հայտնում է the Daily Briefing-ը:
24-ամյա ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագրի համար տարեկան կարող էր վաստակել 45 միլիոն եվրո, իսկ գերմանական ակումբը գործարքից կստանար 70 միլիոն եվրո:
Վերջին պահին «Ալ Նասրը» փոխել է որոշումը և թիմ է հրավիրել «Ասթոն Վիլայի» կոլումբացի հարձակվող Ջոն Դուրանին:
Որպեսզի ֆուտբոլիստի մոտիվացիան չտուժի, «Դեղագործները» որոշել են ավելի բարձր աշխատավարձով նոր պայմանագիր առաջարկել նրան:
Բոնիֆեյսն այս մրցաշրջանում «Բայերի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 10 գոլով ու 1 ասիստով:


