Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Get Football News Germany-ն:
«Դեղագործները» մտադիր են շահավետ պայմաններով վաճառել նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը:
Լևերկուզենցիները նվազագույնը 50 միլիոն եվրոյի եկամուտ են սպասում գործարքից և բաց են առաջարկների համար:
Նախորդ ամռանը Բոնիֆեյսը մոտ էր Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին գործարքը չէր կայացել: