Logo

Վիկտոր Բոնիֆեյսը մնում է «Բայերում»

10:28 / 30.01.2025Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը չի տեղափոխվի Սաուդյան Արաբիա, հայտնում է ESPN-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նիգերիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ալ Նասրը», սակայն գերմանական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար պահանջել էր 60 միլիոն եվրո:

Սաուդյան ակումբը զուգահեռ բանակցություններ էր վարում անգլիական «Ասթոն Վիլայի» ռմբարկու Ջոն Դուրանի հետ: Կողմերն արդեն համաձայնության են եկել:

Հետաքրքիր է, որ «Ալ Նասրը» կոլումբացի ֆուտբոլիստի համար վճարելու է 77 միլիոն եվրո:

Վիկտոր Բոնիֆեյսն ընթացիկ մրցաշրջանում «Բայերի» կազմում անցկացրել է 15 հանդիպում, խփել է 8 գոլ ու կատարել է 1 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ