Logo

Վիկտոր Դյոկերեշը մեծ պատռվածք է ստացել գլխին

21:31 / 16.09.2025Ֆուտբոլ
null

«Արսենալի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի խաղում մեծ պատռվածք է ստացել գլխին։

31-րդ րոպեին՝ անկյունայինի խաղարկումից հետո, շվեդ հարձակվողին պատահմամբ գլխով հարվածել է նրա խաղընկեր Գաբրիելը՝ փորձելով եզրափակել օդային փոխանցումը։

Հարվածի հետևանքով Դյոկերեշն սկսել է արյունահոսել, ինչից հետո նա հանդիպումը շարունակել է հատուկ վիրակապով։

«Աթլետիկ» - «Արսենալ» խաղը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ