- Ես խիստ բացասաբար եմ տրամադրված հոբելյաններին, այն էլ՝ «շռինդով» նշումներին:
- Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանը առանց հեռադիտակի։
- Լեզուն շատ մեծ նշանակություն ունի մեր կյանքում։
- Հետաքրքիր է, որ լեզուն ունի իր որոշակի տրամաբանությունը։ Նա արտացոլում է մարդու մտածողությունը, այլ կերպ ասած՝ մտածելակերպը։
- Կտակում եմ ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս տիրապետել հայոց լեզվին։ Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից։
- Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։
Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն։
- Եթե գիտության և տեխնիկայի բնագավառում մեր ժողովուրդը կարողանա առաջանալ մինչև մարդկության առաջին շարքերը, ապա հենց դրանով նա իր համար կստեղծի անսասանելի և անանց ազգային անկախություն։
- Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերեն, անկախ նրանից ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը։
- Ամեն ոք նախ և առաջ պետք է լինի համեստ:
- Համեստությունն է մարդուն երջանիկ դարձնում:
- Մարդու բանականության ուժը անսահման է:
- Առայժմ մարդը չի կարող ապրել տիեզերքում: Եվ դա շատ լավ է:
- Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
- Ինձ համար ամենամեծ բանաստեղծը Հովհաննես Թումանյանն է:
- Եթե մահկանացուն հասկանում է բնական երևույթները, մահվան անխուսափելիությունը, նա սկզբից ևեթ պետք է հաշտվի ու չվախենա մահից: Դա է հավերժի օրենքը:
- Ես ինձ այնքան էլ մեծ մարդ չեմ համարում, ուստի այդ մասին չեմ էլ մտածում: Մարդը չպետք է մեծ նշանակություն տա իր անձին: Գլխավորը գործն է:
Կարդացեք նաև՝

