Logo

Վիկտոր. ««Նոայի» խաղաոճը հարմարեցված է քամուն»

16:43 / 30.09.2025Ֆուտբոլ
null

«Ռիեկայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Վիկտոր Սանչեսը վերլուծել է «Նոայի» խաղը և կիսվել իր տպավորություններով, հայտնում է խորվաթական ակումբի կայքը: Թիմերը կհանդիպեն Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 1-ին տուրում:

««Նոան» սովոր է քամու պայմաններում խաղալուն և դրան հարմարացրել է իր խաղաոճը: Նրանք արագացումներն ու երկար փոխանցումները կատարում են ըստ քամու: «Նոան» ունի որակյալ ֆուտբոլիստներ, խաղում է 4-3-3 սխեմայով, որտեղ կարևոր դեր ունեն վինգերները և հենակետային կիսապաշտպանը:

Մենք շատ երկար ենք վերլուծել «Նոային», որպեսզի ճիշտ կառուցենք մեր պաշտպանությունը, չեզոքացնենք մրցակցի ուժեղ կողմերը, բայց միաժամանակ գրոհներ անցկացնենք և ստեղծենք գոլային պահեր: Կարծում եմ՝ մենք շատ գոլային պահեր կստեղծենք»,- ասել է իսպանացին:

«Նոա» - «Ռիեկա» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, ժամը 20:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Կարդացեք նաև՝

Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ