«Բարսելոնայի» տնօրենների խորհրդի նախկին անդամ Չավի Վիլաժոանան հորդորել է «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտային պատմել ճշմարտությունը, թե ինչու է Լիոնել Մեսին հեռացել ակումբից, գրում է Marca-ն։
«Մեսիի հեռանալը բացատրում էին ֆինանսական խնդիրներով։ Ասում էին, թե ակումբը չի կարող բավարարել աշխարհի լավագույն ֆուտբոլիստին։ Չեմ կարծում, թե խնդիրը ֆինանսական էր։ Ավելի լավ է` Լապորտան պատմի, թե ինչու է Մեսին իրականում հեռացել։
Մեսիին պետք է հանգիստ թողնել։ Այս ակումբը նրա տունն է»,- ասել է Վիլաժոանան։
Մեսին «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է 2021թ. ամռանը` տեղափոխվելով «Պարի Սեն-Ժերմեն»։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


