Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանեց Հայաստանի ազգային թիմի նկատմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում արտագնա հաղթանակը` 3-0:
«Օգտագործեցինք մեր հնարավորությունները և գոլեր խփեցինք: Առաջին խաղակեսում շատ էինք տիրում գնդակին, դա օգնեց գոլային պահեր ստեղծել: Առաջին խաղակեսում խփած գոլերը վստահություն հաղորդեցին մեզ, իսկ Հայաստանի հավաքականը կոտրվեց:
Միկաուտաձեն հիանալի գործեց` օգտագործելով իր արագությունն ու ֆուտբոլային ուղեղը: Նա շարունակում է շատ գոլեր խփել:
Լուկա Լոչոշվիլիի վնասվածքը լուրջ չէ, սակայն պետք է սպասել բուժզննմանը:
Իմ տղաները լավ գործեցին նաև պաշտպանությունում»,- ասաց ֆրանսիացի մասնագետը, որի խոսքը մեջբերում է CrystalSport-ը:
Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիում, կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Պատասխան խաղը ևս կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Դիմակայության հաղթողը կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր:


