Անգլիական «Ֆուլհեմի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը հեռացել է թիմից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
36-ամյա ֆուտբոլիստը վերադարձել էր փետրվարին: Պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը, և Վիլիանը հեռացել է ակումբից ազատ գործակալի կարգավիճակում:
Ընթացիկ մրցաշրջանում Վիլիանը 10 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով (գոլ, ասիստ):