Պիրեյի «Օլիմպիակոսը» խզել է պայմանագիրը բրազիլացի վինգեր Վիլյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
36-ամյա ֆուտբոլիստը հունական ակումբին միացել էր սեպտեմբերի 2-ին, 11 խաղում կատարել 1 ասիստ։
Եզրային հարձակվողը նախկինում հանդես է եկել նաև Լոնդոնի «Չելսիում», «Արսենալում», Դոնեցկի «Շախտյորում» և այլ ակումբներում։ Նա Բրազիլիայի ազգային հավաքականում 70 խաղում դարձել է 9 գոլի ու 15 արդյունավետ փոխանցման հեղինակ։