Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց կատալոնական «Էսպանյոլին»:
Մարսելինոյի գլխավորած թիմը 26 միավորով վերադարձավ երկրորդ տեղ` մեկ միավորով գերազանցելով գործող չեմպիոն «Բարսելոնային» և Մադրիդի «Աթլետիկոյին»: «Բարսելոնան» այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Էսպանյոլը» 18 միավորով 6-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 12-րդ տուր
«Էսպանյոլ» - «Վիլյառեալ»` 0-2
Ժերար Մորենո, 43, Ալբերտո Մոլեյրո, 57
*Տեսանյութը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


