Logo

Վին Դիզելը երազում է Ռոբերտ Դաունի կրտսերին տեսնել հաջորդ «Ֆորսաժում»

11:19 / 10.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Վին Դիզել

«Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղ Վին Դիզելը խոստովանել է, որ երազում է Ռոբերտ Դաունի կրտսերին հրավիրել նախագիծ և իր էկրանային ընտանիք, հայտնում է Variety-ն։

Ֆրանշիզի նոր մասի պրեմիերային, խոսելով երազանքի քասթինգի մասին, Դիզելն ասել է, որ կցանկանար հաջորդ անտագոնիստի դերում տեսնել «Երկաթե մարդու» աստղին։ Այդուհանդերձ, լրագրողների ուղիղ հարցին, թե արդյոք նա արդեն հրավիրե՞լ է իր գործընկերոջը նախագիծ, Դիզելը խուսափողական է պատասխանել։ 

Ֆիլմաշարում Դիզելի գործընկերուհի Միշել Ռոդրիգեսը նույնպես ցանկանում է ընդլայնել նախագծի աստղային կազմը: Լետի Օրտիսի դերակատարը նշել է, որ կցանկանար, որ Մեթ Դեյմոնը մարմնավորեր Տորետոյի հաջորդ հակառակորդին։

«Շատ լավ կլիներ մեր նախագծում օսկարակիր ունենալ», - խոստովանել է Ռոդրիգեսը:

Ներկայացնենք կադրեր «Ֆորսաժ 10»-ից`

Ռոբերտ Դաուն-1

Ռոբերտ Դաուն-2

Ռոբերտ Դաուն-3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ