Logo

Վինչենցո Իտալիանոն` «Միլանի» թիրախում

15:27 / 16.05.2025Ֆուտբոլ
null

«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալիանոն հայտնվել է «Միլանի» թիրախում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

«Ռոսոներին» 47-ամյա մասնագետին դիտարկում է որպես Սերժիու Կոնսեյսաուի հավանական փոխարինող:

«Միլանի» կարճ ցուցակում են հայտնվել նաև Մասիմիլիանո Ալեգրին, Մաուրիցիո Սարին, Ռոբերտո Դե Ձերբին և Սեսկ Ֆաբրեգասը:

Հիշեցնենք, որ Վինչենցո Իտալիանոյի գլխավորած «Բոլոնիան» Իտալիայի գավաթի եզրափակիչում նվազագույն հաշվով հաղթել էր «Միլանին» և 54 տարվա ընդմիջումից հետո տիրացել էր գավաթին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ