Մադրիդի «Ռեալը» ձեռք կբերի Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Վինիսիուս Տոբիասի տրանսֆերային իրավունքները՝ հաղորդում է AS-ը:
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի 18-ամյա պաշտպանի՝ «Ռեալ» տեղափոխվելու գործարքն արդեն կայացած է:
«Արքայական ակումբը» Բրազիլիայի Մ17 հավաքականի խաղացողի հետ երկու տարվա վարձակալական պայմանագիր կկնքի՝ 18 միլիոն եվրոյով ամբողջական տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու պայմանագրային կետով:
18-ամյա ֆուտբոլիստն սկզբնական շրջանում կպաշտպանի երկրորդ թիմի՝ «Կաստիլյայի» գույները:
Նշենք, որ Վինիսիուսը «Շախտյորին» միացել է այս տարվա հունվարին, թիմի կազմում պաշտոնական խաղի չի մասնակցել: «Ռեալը» կկարողանա այս ժամանակահատվածում ձեռք բերել խաղացողին ՖԻՖԱ-ի՝ ռուսական և ուկրաինական ակումբների ֆուտբոլիստների վերաբերյալ կայացրած որոշման շրջանակում:


