Մադրիդի «Ռեալը» հայտնում է, որ հարձակողական ոճի կիսապաշտպան Բրահիմ Դիասը ճանաչվել է ակումբի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Փետրվարի լավագույն խաղացողի կոչման համար երկրպագուների քվեարկությունում Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստն առաջ է անցել Վինիսիուս Ժունիորից, Ռոդրիգո Գոեսից, Ջուդ Բելինգհեմից և Լուկա Մոդրիչից:
Անցած ամսվա ընթացքում Բրահիմը 8 խաղում խփել է 1 գոլ ու կատարել 1 ասիստ:


