«Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը շուտով երկարաձգելու է գործող պայմանագիրը, գրում է Marca-ն:
Նոր պայմանագրով բրազիլացին Մադրիդում կմնա մինչև 2030 թվականը, նրա աշխատավարձն էլ էապես կբարձրանա: 24-ամյա ֆուտբոլիստի ու «Ռեալի» միջև հարաբերություններն այնքան ներդաշնակ են, որ պայմանագրի երկարաձգման մասին պաշտոնական հայտարարությունը կարող է հրապարակվել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Վինիսիուսն այս մրցաշրջանում 46 խաղում խփել է 20 գոլ ու կատարել 14 ասիստ:


