Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ներկայացուցիչների հետ, հայտնում է Marca-ն:
«Արքայական ակումբի» ֆուտբոլիստի ներկայացուցիչները Պրահայում հանդիպել են Պրո լիգայի փոխնախագահ Սադ Ալ Լազիզի հետ: Ֆունկցիոները 5 տարվա պայմանագիր կնքելու համար Վինիսիուսին առաջարկել է 1 միլիարդ եվրո:
Լիգայի ղեկավարները լուրջ են տրամադրված ու համառորեն ցանկանում են իրականացնել աստղային ֆուտբոլիստի տեղափոխությունը:
Կողմերի միջև առաջին ոչ պաշտոնական բանակցությունը տեղի է ունեցել 2023-ին, այդ ժամանակ բրազիլացուն առաջարկել են դառնալ նաև Սաուդյան Արաբիայում կայանալիք ԱԱ-2034-ի դեսպանը:
«Ռեալը» չի փորձելու մտափոխել Վինիսիուսին, եթե նա որոշի ընդունել առաջարկը:


