Logo

Վինիսիուսի հեթ-տրիկն ու «Ռեալի» հաղթանակը

18:57 / 09.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում ընդունեց «Օսասունային» և հաղթեց 4-0 հաշվով:

Հեթ-տրիկ ձևակերպեց բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը, մեկ գոլ էլ խփեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, որի համար սա առաջինն է ընթացիկ մրցաշրջանում: Երրորդ գոլի դրվագում Վինիսիուսին գոլային փոխանցում կատարեց ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը: 

Գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին այս խաղում երեք հարկադրված փոխարինում կատարեց: 20-րդ րոպեին վնասվածք ստացավ և խաղադաշտից հեռացավ բրազիլացի վինգեր Ռոդրիգոն, իսկ 9 րոպե անց նրա հայրենակից, պաշտպան Էդեր Միլիտաոն ևս վնասվածքի պատճառով փոխարինվեց, նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից: Երկուսն էլ արտասվելով փոխարինվեցին:

Առաջին խաղակեսի վերջնամասում էլ վնասվածք ստացավ նաև իսպանացի պաշտպան Լուկաս Վասկեսը, որը փոխարինվեց ընդմիջումից հետո:

«Արքայական ակումբը» 27 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, 6 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրի խաղը դեռ պետք է անցկացնի: «Օսասունան» 21 միավորով 5-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 13-րդ տուր

«Ռեալ» - «Օսասունա»` 4-0 

Վինիսիուս Ժունիոր, 34, 61, 69, Ջուդ Բելինգեմ, 42

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա