Ֆիլմարտադրության և ժամանցային Netflix ընկերությունը ծրագրում է 2025 թվականի վերջին վավերագրական ֆիլմ թողարկել Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուսի մասին։ Ամերիկյան ընկերությունը դեռ 2023 թ. հունիսին է հայտնել, որ ֆուտբոլիստի մասին ֆիլմ է նկարահանում։
El Chiringuito-ն գրում է, որ ֆիլմի ամենակարևոր պահը պետք է լինի բրազիլացու` «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալը։
Վինիսիուսը կարեիրայի ընթացքում դեռ չի արժանացել ֆուտբոլային անհատական ամենահեղինակավոր մրցանակաին` «Ոսկե գնդակին»։ Նա 2023/24 մրցաշրջանում 28 խաղում խփել է 18 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։


