Logo

Վինիսիուսն առաջին անգամ կլինի Բրազիլիայի հավաքականի ավագը

18:15 / 26.03.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը լինելու է Բրազիլիայի հավաքականի ավագն Իսպանիայի դեմ մարտի 26-ին կայանալիք ընկերական խաղում:

Իսպանիա - Բրազիլիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին և կանցնի ռասիզմի դեմ կարգախոսով: Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան որոշել է, որ խորհրդանշական կլինի, եթե այդ խաղում «Պենտակամպիոններին» ասպարեզ բերի հենց Վինիսիուսը, գրում է Goal.com-ը:

23-ամյա ֆուտբոլիստը հաճախ է հայտնվում ռասիստական սկանդալներում, սակայն Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում միշտ աջակցել են նրան: Հենց տնային ստադիոնում նա առաջին անգամ կլինի Բրազիլիայի հավաքականի ավագը:

Իսպանիա - Բրազիլիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:30-ին և կցուցադրվի Fast TV OTT հարձակում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ