Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը բաց է թողել թիմի մարզումը և գուցե չմասնակցի «Վիլյառեալի» դեմ Լա լիգայի 28-րդ տուրի խաղին, հայտնում է Marca-ն:
24-ամյա ֆուտբոլիստն «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից հետո մկանային լարվածություն է զգում:
«Վիլյառեալ» - «Ռեալ Մադրիդ» խաղը կկայանա մարտի 15-ին, կսկսվի ժամը 21:30-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: