Logo

Վինիսիուսը երրորդ ամիսն անընդմեջ «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն է

17:08 / 08.05.2023Ֆուտբոլ
null

«Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է մադրիդյան ակումբի` ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Վինիսիուսը երրորդ ամիսն անընդմեջ է ճանաչվում լավագույննն «Արքայական ակումբում»: Ամսվա լավագույնի կոչմանը հավակնում էին նաև ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոն, հարձակվողներ, բրազիլացի Ռոդրիգոն և ֆրանսիացի Կարիմ Բենզեման:

22-ամյա Վինիսիուսն ապրիլին Իսպանիայի չեմպիոնի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 8 խաղի, դարձել երեք գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Ընդհանուր առմամբ, Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 50 հանդիպում, խփել 22 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ