Logo

Վինիսիուսը հերթական տգեղ միջադեպի մեջ է հայտնվել

15:55 / 13.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորն «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի ընթացքում սկանդալային միջադեպի մեջ է հայտնվել:

Հանդիպման 115-րդ րոպեին մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին փոխարինել է բրազիլացուն: Դաշտից դուրս գալիս Վինիսիուսը երկրպագուներին ժեստով ցույց է տվել, որ իր ակումբը 15 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ մրցակիցը ոչ մի անգամ չի նվաճել բաղձալի ավարը:

Դրանից հետո «Աթլետիկոյի» երկրպագուները Վինիսիուսին սկսել են վիրավորել ռասիստական արտահայտություններով:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը երկրորդ խաղակեսում չէր իրացրել տանտերերի դարպասին նշանակված 11-մետրանոցը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ