Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը հետաքրքրված է Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկով, հայտնում է The Athletic-ը:
Ավելի վաղ Marca-ն հայտնել էր, որ բրազիլացի ֆուտբոլիստը շուտով երկարաձգելու է գործող պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ, բայց գայթակղիչ առաջարկը ստիպել է նրան մտածել:
Դրանից բացի, 24-ամյա ֆուտբոլիստին ՖԻՖԱ-ի կանոնակարգը խախտելու համար սպառնում է երկու տարվա որակազրկում:
Վինիսիուսն այս մրցաշրջանում 46 խաղում խփել է 20 գոլ ու կատարել 14 ասիստ:


